Logo
www.armeniansandsea.am
Շուրջերկրյա նավարկություն “Արմենիա” առագաստանավով՝ Սփյուռքի ճամփաներով
Շնորհավորանքներ ծովարշավի ավարտի կապակցությամբ
Անձնակազմը
“Արմենիա” առագաստանավի գտնվելու վայրը
Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից
Ֆոտոպատկերասրահ
Զորի Բալայանի հրապարակումները միջազգային մամուլում
Վերջին լւսանկարները
Մեզ գրում են
Գրում են մեր մասին
>> Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից: Շուրջերկրյա նավարկության երկրորդ փուլը
“Արմենիա” առագաստանավով շուրջերկրյա ծովարշավը կրում է “Մեսրոպ Մաշտոց” անվանումը և նվիրվում է հայ մայրերին, որոնք օտարության մեջ պահպանեցին մայրենի լեզուն։

Մեր թվարկության 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց որպես պետական կրոն։ Իհարկե, Աստծո ընտրությունը բոլորովին էլ պատահաբար կանգ չառավ Հայաստանի վրա, որտեղ Քրիստոսի Ծննդից հետո երեք հարյուրամյակ շարունակ հայ եպիսկոպոսները անհոգնում քարոզում էին քրիստոնեության գաղափարները, որոնք խոր արմատներ նետեցին ոչ միայն ժողովրդի, այլև նրա տիրակալների հոգիներում։ (շարունակություն)



Մեկնարկը - 28 մայիսի, 2009 թվական, Վալենսիա Երթուղին - Միջերկրական ծով-Ատլանտյան օվկիանոս-Խաղաղ օվկիանոս-Ատլանտյան օվկիանոս-Խաղաղ օվկիանոս-Հնդկական օվկիանոս (Ինդոնեզիա-Հնդկաստան)-Միջին և Մերձավոր Արևելք-Աֆրիկա-Կարմիր ծով-Միջերկրական ծով։

Ծովարշավի առաջին փուլը կայացավ։
Այդ տարվա ընթացքում առագաստանավը անցել է հետևյալ ուղին. Վալենսիա (Իսպանիա), Սոտոգրանդե (Իսպանիա), Ալգեսիրաս (Իսպանիա), Սեուտա (Իսպանիա), Լա-Պալմա կղզի (Իսպանիա), Բարբադոս կղզի (Բարբադոս), Կոլոն (Պանամա), Պանամա (Պանամա), Ակապուլկո (Մեքսիկա), Լոս-Անջելես (ԱՄՆ), Սան-Դիեգո (ԱՄՆ), Ակապուլկո (Մեքսիկա), Պանամա (Պանամա), Բոնեյր կղզի (Հոլանդիա), Բելեմ (Բրազիլիա), Ֆորտալեզա (Բրազիլիա), Ռիո-դե-Ժանեյրո (Բրազիլիա), Սանտոս-Սան Պաուլու (Բրազիլիա), Մոնտեվիդեո (Ուրուգվայ), Բուենոս-Այրես (Արգենտինա)։

Ծովարշավի երկրորդ փուլը
Մեկնարկ - Բուենոս-Այրես
Երկրորդ փուլի սկզբում առագաստանավը շրջանցեց Հորն հրվանդանը, ելավ Խաղաղ օվկիանոս։ Ապա ջրանցքներով և նեղուցներով, մասնավորապես Մագելլանի նեղուցով նորից մտավ Խաղաղ օվկիանոս, հասնելով մինչև չիլիական Վալպառաիսո նավահանգիստ։
Մեկնարկելով հարավամերիկյան մայրցամաքից, առագաստանավը հատեց Խաղաղ օվկիանոսը և խարիսխ նետեց նորզելանդական Օկլենդում։ Ապա, այցելելով Մելբուռն, Սիդնեյ, Քեյնս (Ավստրալիա), Թիմոր (Թիմոր), Սուրաբայա (Ինդոնեզիա) Սինգապուր (Սինգապուր), նավը նորից դուրս եկավ Հնդկական օվկիանոս։
Առագաստանավի ընթացքին կարող եք հետևել www.extremal.am կայքում։

Մարզա-ծովային կազմակերպությունները Հայաստանում