Մեսրոպ Մաշտոց արշավախմբի ղեկավար Զորի Բալայանին,

Արմենիա առագաստանավի նավապետ Սամվել Կարապետյանին,

Արմենիա առագաստանավի անձնակազմին

 

Սիրելի բարեկամներ

Շնորհավորում եմ ձեզ Արմենիա առագաստանավով շուրջերկրյա ուղևորության առաջին փուլի բարեհաջող ավարտի կապակցությամբ: Անցած յոթ ամիսների ընթացքում դուք այցելել եք բազմաթիվ երկրներում հայկական համայնքներ` հայ ժողովրդի միասնականության պահպանման մեծ և ազնիվ մղումով:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մեր ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ հայկական առագաստանավը հատել է Ատլանտյան օվկիանոսը: Սա, որոշակի առումով, նշանակալից իրադարձություն է նաև սպորտի պատմության մեջ:

Հարգելի բարեկամներ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, նավարկության բարեհաջող ավարտ և բարի վերադարձ:   

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի

նախարար Արմեն Գրիգորյան