Logo
www.armeniansandsea.am
Շուրջերկրյա նավարկություն “Արմենիա” առագաստանավով՝ Սփյուռքի ճամփաներով
Շնորհավորանքներ ծովարշավի ավարտի կապակցությամբ
Անձնակազմը
“Արմենիա” առագաստանավի գտնվելու վայրը
Զորի Բալայանի ճամփորդական նոթերը “Արմենիա”-ի տախտակամածից
Ֆոտոպատկերասրահ
Զորի Բալայանի հրապարակումները միջազգային մամուլում
Վերջին լւսանկարները
Մեզ գրում են
Գրում են մեր մասին
“ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ” ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ ԱՌԱՋԻՆ ՇՈՒՋԵՐԿՐՅԱ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ, “ԱՐՄԵՆԻԱ” ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎՈՎ
“Արմենիա” առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը
2009 թվականի մայիսի 28-ին մեկնարկելով Միջերկրական ծովի Վալենսիա նավահանգստից, “Արմենիա” առագաստանավը 2011 թվականի օգոստոսի 5-ին նորից մտավ Միջերկրական ծովի ջրեր, դրանով իսկ ավարտելով հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկությունը։ Տվյալ նավարկությունը՝ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող գիտարշավը, որ նվիրված էր օտարության մեջ հայկական բոլոր պատկանելությունները պահպանած հայ մայրերին, իրագործվեց Հայաստանի Հանրապետության, Հայ Առաքելական Եկեղեցու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշների ներքո։ Աշխարհաշուրջը ողջ հայ ժողովրդի պատմական նվաճումն է։
Նավարկության առավել երևելի արդյունքն է Հորն հրվանդանի մատուռում հայկական խաչի տեղադրումը ի հիշատակ Երկիր մոլորակի բոլոր անմեղ զոհերի՝ տասը լեզուներով գրված ցուցատախտակով։ Այժմ մատուռում գտնվում են երեք խաչեր՝ կաթոլիկ, ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների, որոնք խորհրդանշում են նրանց հոգևոր մերձավորությունը։
Ողջ նավարկությունն ամբողջությամբ և Հորն հրվանդանի շրջանցումը, հակառակ շուրջերկրյա նավարկությունների միջազգային փորձի, իրագործվեց արևելքից արևմուտք ուղղությամբ՝ ընդդեմ քամիների և ոռնացող քառասնական աստիճանների հոսանքների։ Առագաստանավորդներից շատ քչերն են համարձակություն ունեցել իրենց նման բան թույլ տալ։
“Արմենիա” առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը բոլոր հինգ աշխարհամասերում նախկինում և ներկայումս տարածված համաշխարհային հայ Սփյուռքի ճամփաներով ու վայրերով, ուղեկցվում էր հայկական պատմական և արդի բոլոր հուշարձանների վերաբերյալ ողջ տեղեկատվության անընդմեջ հավաքմամբ։

* * *
2011 թվականի հոկտեմբերի 2-ին “Արմենիա” առագաստանավը դուրս եկավ վերջին նավարկության՝ իր 2009-2011 թվականների շուրջերկրյա ոդիսականից հետո։ Ելնելով Լառնակայից (Կիպրոս), “Արմենիա”-ն՝ Աթենքն ու Դուբրովնիկն անցնելով, հոկտեմբերի 12-ին մտավ իր առաջին երկարատև կառանման ջրեր՝ Իտալիայի Վենետիկ քաղաքում, իսկ ավելի ճիշտ՝ խարիսխ նետեց Սուրբ Ղազար հինավուրց կղզում։ Մեր բարեկամներ հայ մխիթարյանականների զգոն հայացքի ներքո կանցկացնի իր ժամանակը, մինչև հայ ծովագնացների հետագա ծովային ծրագրերի մասին որոշման ընդունումը։

* * *
Օգոստոսի 11-ին, ճիշտ ժամը 19.00-ին “Արմենիա” առագաստանավը մտավ կիպրոսյան Լիմասսոլ նավահանգիստ։ “Արմենիա”-ին ջերմորեն դիմավորեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, հարյուրավոր կիպրոսցիներ և հայաստանցի հյուրեր։ Գիտարշավի պետ Զորի Բալայանը Հայաստանի նախագահին համառոտ զեկուցեց ծովարշավի խնդիրների հաջող կատարման մասին։ Ապա երկու նախագահները ճառեր փոխանակեցին։ Վերջում տրվեց համերգ, տեղի ունեցավ նաև կոկտեյլ-երեկույթ։

* * *
Օգոստոսի 6-ին “Արմենիա” առագաստանավը կառանվեց Բեյրութի նավակումբում։ Քաղաքի բնակիչները կազմակերպեցին հանդիսավոր ընդունելություն։ Դիմավորողների թվում էին Բեյրութի խորհրդարանի, կառավարության և քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ Օգոստոսի 10-ին առագաստանավն ուղղություն կվերցնի դեպի Կիպրոս, որտեղ պաշտոնապես կավարտվի հայկական առաջին աշխարհաշուրջը։

* * *
Անցնելով Սուեզի ջրանցքը և նորից մտնելով Միջերկրական ծով, “Արմենիա” առագաստանավը օգոստոսի 4-ին խարիսխ նետեց Պորտ Սայիդի նավակումբում։ Այսպիսով, “Արմենիա” առագաստանավն ավարտեց հայ ժողովրդի պատմության մեջ առաջին, տասնչորսամսյա շուրջերկրյա նավարկությունը հայկական պետական դրոշի ներքո և ողջ հայկական պատկանելիքներով։ Կարճատև հանգստից և պարենի պաշարները լրացնելուց հետո օգոստոսի 5-ին նավը ուղղություն վերցրեց դեպի Բեյրութ։

* * *
2011 թվականի հունիսի 27-ին “Արմենիա” առագաստանավը կառանվեց Շրի Լանկայի գլխավոր նավահանգստում՝ Կոլոմբոյում։ Մասնակիորեն այստեղ և մասնակիորեն Հնդկաստանում նախատեսվում է այն հիմնավորապես նախապատրաստել անցմանը Հնդկական օվկիանոսով։

* * *
Հունիսի 12-ից 25-ը “Արմենիա”-ն հաղթահարում էր Սինգապուրից մինչև Շրի Լանկա ընկած տարածությունը։ Քամիները հանդիպակաց էին, միջին հաշվով վայրկյանում 10 մետր արագությամբ, իսկ պոռթկումների ժամանակ՝ 15։ Բոլոր տասներեք օրերի ընթացքում նավը շարժվում էր զիգզագներով։ Շարքից դուրս եկավ ստակսելի թեքման սարքը, ինչի հետևանքով էլ ճանապարհի մեծ մասն առագաստանավն անցավ միայն գրոտի օգնությամբ։ Այդ իսկ պատճառով, հենց որ շունչ առնելու և նորոգում կատարելու հնարավորություն ներկայացավ, անձնակազմն իսկույն օգտվեց դրանից և հունիսի 25-ին խարիսխ նետեց Ամբանտոտա նավահանգստում։ Նույն օրը, լրացնելով խմելու ջրի և պարենի պաշարները, առագաստանավը հեռացավ հյուրընկալ քաղաքից։

* * *
2011 թվականի հունիսի 8-ին, Գրինվիչի ժամանակով ժ. 4.00-ին “Արմենիա” առագաստանավը երկրորդ անգամ հատեց հասարակածը, այս անգամ արդեն հակառակ ուղղությամբ։ Հունիսի 9-ին ջերմ ընդունելության արժանանալով Սինգապուրի հայ համայնքի կողմից՝ Սինգապուրի համալսարանի պրոֆեսոր Գագիկ Գուրզադյանի գլխավորությամբ, նավը կառանվեց “10 15” մարզանավային ակումբում։ Հունիսի 12-ին “Արմենիա” առագաստանավը ուղղություն վերցրեց դեպի Հնդկաստանի Կոչի նավահանգիստ։

* * *
2011 թվականի հունիսի 9-ին “Արմենիա” առագաստանավը մտավ Սինգապուր։ Նավի անձնակազմը, որին ջերմորեն դիմավորեց Սինգապուրի հայ հասարակայնությունը, այս քաղաք–պետությունում կանցկացնի երկու օր։
Հունիսի 12-ին “Արմենիա”-ն կմեկնարկի դեպի Հնդկաստան։

* * *
Հինգ օրվա հոգնեցուցիչ անցումից հետո, 2011 թվականի հունիսի 3-ին “Արմենիա” առագաստանավը խարիսխ նետեց ինդոնեզիական Սուրաբայա նավահանգստում։ Հունիսի 5-ին այն ուղղություն կվերցնի դեպի Սինգապուր։

* * *
Անցնելով Մեծ Պատվարախութը և Արաֆուրյան ծովը, “Արմենիա” առագաստանավը վեցժամյա կանգառ կատարեց Թիմոր կղզու (Արևելյան Թիմոր) Դիլի նավահանգստում։ Լրացնելով ջրի և պարենի պաշարները, 2011 թվականի մայիսի 29-ին “Արմենիա”-ն ուղղություն վերցրեց դեպի ինդոնեզիական Սուրաբայա քաղաք։

* * *
Քեյսիում կարճատև կանգառից և հերթական նորոգումն անցկացնելուց հետո “Արմենիա” առագաստանավը մայիսի 19-ին մեկնարկ վերցրեց դեպի ինդոնեզիական Սուրաբայա քաղաք։

* * *
2011 թվականի մայիսի 9-ին “Արմենիա” առագաստանավը ուղղություն վերցրեց դեպի ավստրալիական Քեյսի քաղաք, ուր պետք է պահեստամասեր հասցվեն նավի նորոգման համար։ “Արմենիա”-ի անձնակազմը մի շարք հետաքրքիր հանդիպումներ ունեցավ Սիդնեյում, որոնք դեռ երկար կմնան հիշողության մեջ։ Նավահանգստում առագաստանավին ջերմորեն ճանապարհեցին Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչները։ Նավը ճանապարհելու էին եկել նույնիսկ Մելբուռնի մեր բարեկամները։

* * *
2011 թվականի ապրիլի 30-ին “Արմենիա” առագաստանավը, որը վերջին 10 մղոնը լողաց հայկական դրոշների ներքո ընթացող տասնյակ շարժիչային զբոսանավակների ուղեկցությամբ, կառանվեց Սիդնեյի նավահանգստի “Դարլինգ” անուշիկ անունը կրող նավամատույցում, որը քաղաքի կենտրոնում է, ծովային թանգարանի հարևանությամբ։
“Արմենիա”-ին դիմավորելու համար հավաքվել էին ավելի քան երկու հազար մեր հայրենակիցներ։ Հանդիպումը վերածվեց իսկական տոնի։ Դա թերևս “Արմենիա”-ի ողջ նավարկության ընթացքում ամենից շքեղ հանդիպումն էր։

* * *
2011 թվականի ապրիլի 22-ին, Օկլենդից անցում կատարելով Թասմանի ծովով, “Արմենիա” առավաստանավը խարիսխ գցեց Մելբուռնի նավահանգստում։ Նավամատույցին ջերմ հանդիպում տեղի ունեցավ հայ համայնքի հետ։ Նավն օրհնեց հայկական եկեղեցու ավագ քահանա, տեր Ավետիսը։ Հայրենակիցների հետ կարճատև շփումից հետո առագաստանավը ապրիլի 25-ին ուղղություն է վերցնելու դեպի Սիդնեյ։

* * *
Վերջապես “Արմենիա” առագաստանավը հատեց Խաղաղ օվկիանոսը։ Դա ծանր և հյուծիչ անցում էր։ Թերթվեց “Արմենիա” առագաստանավի շուրջերկրյա նավարկության ևս մեկ էջը։ Փետրվարի 10-ին մեկնարկելով չիլիական Վալպառաիսո նավահանգստից և կարճ կանգառներ կատարելով Ռապա Նուի (Զատկի) և Տուբուաի կղզիներում, 2011 թվականի ապրիլի 5-ին նավը կառանվեց նորզելանդական Օկլենդ նավահանգստում։ Անձնակազմը ջերմորեն ընդունվեց Օկլենդի հայ համայնքի կողմից։

* * *
Մարտի 25-ին եղանակի կանխատեսմամբ ստանալով մոտեցող թայֆունի լուրը, «Արմենիա»-ն ուղղությունը թեքեց դեպի հյուսիս-արևմուտք՝ այն շրջանցելու համար։ Թայֆունն սկիզբ էր առել Ֆիջիի արևելքում և օրական 250-300 մղոն արագությամբ շարժվում է դեպի հարավ։ Առնվազն մարտի 29-ին այն կհասնի Նոր Զելանդիայի հյուսիսային վերջավորության հարավային ափեզերքին։
Թայֆունի ժամանակ քամու արագությունը գերազանցում էր ժամում 100 կիլոմետրը։ Մարտի 27-ին «Արմենիա» առագաստանավը շրջվեց դեպի արևմուտք և այդ գծով անցնելով մոտ 100 մղոն, նորից ուղղություն վերցրեց դեպի Օկլենդ։

* * *
Կառանման վատ պայմանների պատճառով որոշվեց չգնալ նախապես ծրագրված Ռապա Իտի կղզի։ Մարտի 17-ին “Արմենիա” առագաստանավը մոտեցավ Տիբուաի կղզուն, որը համանուն արշիպելագի վարչական կենտրոնն է։ Լրացնելով սննդամթերքի պաշարը և վերանորոգումներ կատարելով, մարտի 19-ի վաղ առավոտյան “Արմենիա”-ն ուղղություն վերցրեց դեպի Օքլենդ քաղաք (Նոր Զելանդիա), որտեղ կա հայկական մեծ գաղութ։

* * *
2011 թվականի փետրվարի 23-ին “Արմենիա” առագաստանավը խարիսխ գցեց հայտնի և զարմանալի Զատկի կղզու ջրերում։ Նավի անձնակազմին ընդունեց կղզու կապիտան-գավառապետ Կլաուդիո Մոնտենեգրոն։ Կղզում կատարած ոչ մեծ զբոսանքից և ջրի ու սննդամթերքի պաշարները լրացնելուց հետո “Արմենիա”-ն մեկնարկ վերցրեց դեպի Ռապա Իտի կղզի (Ֆրանսիական Պոլինեզիա)։

* * *
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին

“Արմենիա” առագաստանավը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դրոշների ներքո կատարելով շուրջերկրյա նավարկություն Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ծովարշավի շրջանակներում, այսօր՝ 2011 թվականի հունվարի 9-ին, ժամը 13։30-ին շրջանցեց լեգենդար Հորն հրվանդանը, որը համարվում է յուրօրինակ “Էվերեստ” ողջ աշխարհի ծովագնացների ճանապարհին։ “Մեսրոպ Մաշտոց” ծովարշավի երթուղու առանձնահատկությունից ելնելով, մենք ստիպված էինք լողալ ոչ ավանդական ուղղությամբ՝ արևելքից արևմուտք, ընդդեմ ծովային բնական հոսանքի և մշտական արևմտյան քամիների։
Գոհունակությամբ հայտնում ենք նաև, որ անձնակազմը դժվարին պայմաններում հայկական խաչ է տեղադրել Հորն հրվանդանի վրա, Երկիր մոլորակի բոլոր անմեղ զոհերի հիշատակին։
Մենք երջանիկ ենք զգում մեզ այն գիտակցումից, որ Հայաստանն արդեն այն սակավաթիվ երկրների ցանկում է, որոնց ներկայացուցիչները նվաճել են Հորն հրվանդանը։
Կատարելով պատմական և սպորտային խնդիրներով հագեցած ծովարշավային ծրագիրը, մենք միշտ հիշում ենք, որ “Արմենիա”-ի տախտակամածի վրա փողփողում են մեր Հայրենիքի և մեր Եկեղեցու դրոշները։
Աստված պահապան Հայաստանին և մեր ժողովրդին։

“Մեսրոպ Մաշտոց” ծովարշավի մասնակիցների անունից՝
Զորի ԲԱԼԱՅԱՆ
Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներ

* * *
2011 թվականի հունվարի 8-ին “Արմենիա” առագաստանավը, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու դրոշների ներքո, հասավ Հորն հրվանդան։ Նավի անձնակազմը իջավ կղզի և Ստելլա Մարիս (Ծովերի աստղ) մատուռում հայկական խաչ տեղադրեց Երկիր մոլորակի բոլոր անմեղ զոհերի պայծառ հիշատակին։ Հորն հրվանդանը աշխարհի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էվերեստի հետ մեկտեղ մոլորակային մակարդակի ցուցիչ է համարվում։ 2011 թվականի հունվարի 9-ին, տեղական ժամանակով ժամը 13.30-ին “Արմենիա” առագաստանավը շրջանցեց Հորն հրվանդանը, անցնելով իր նավարկության ամենահարավային կետով։ “Մեսրոպ Մաշտոց” ծովարշավը կատարեց իր առջև դրված ամենաբարդ խնդիրներից մեկը։ Այդ կետից սկսվում է դեպի տուն՝ դեպի Հայաստան տանող ճանապարհի հետադարձ հաշվարկը։

Մարզա-ծովային կազմակերպությունները Հայաստանում